News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ի բջջային կապի բաժանորդների թիվը 2014 թվականին աճել է գրեթե 12%-ով: Այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «ԱրմենՏել»-ի (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 2014 թվականի դեկտեմբերի տվյալներով, բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցել է 777 հազարը, ինչը 82 հազարով կամ գրեթե 12%-ով ավելի է 2013-ի դեկտեմբերի ցուցանիշից:

«Ուրախ ենք, որ այս տարի ավելի շատ բաժանորդ ունեցանք: Այստեղ գործոնները բազմաթիվ են: Ավելի լավ կառավարման շնորհիվ գրասենյակներում հերթերը կրճատվել են: Սպասարկման գրասենյակներն անցյալ տարի տեսողական առումով փոխվել են, կարծում եմ՝ դա նկատելու հնարավորություն ունեցել եք: Եվ, իհարկե, բարելավվել է կապի որակը: Այդ ուղղությամբ մենք մշտապես աշխատում ենք»,- հավելեց Պյատախինը:

«ԱրմենՏել»-ը (Beeline ապրանքանիշ, «ՎիմպելԿոմ»-ի դուստր ձեռնարկություն) Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից ու հարկատուներից է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ