News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նորաձեւության հայաստանցի սիրահարները այլեւս անհրաժեշտություն չունեն Ֆրանսիա կամ ներաձեւության մեկ այլ կենտրոն մեկնելու, որպեսզի ծանոթանան վերջին ճիչին կամ գնումներ կատարեն հանրահայտ բուտիկներից: NEWS.am-ն այսուհետեւ պարբերաբար ներկայացնելու է Farfetch օնլայն ծառայությունում առաջարկվող լյուքս բրենդերի հագուստի, կոշիկների եւ աքսեսուարների վերաբերյալ տեղեկատվություն, միեւնույն ժամանակ հնարավորություն ընձեռնելով կատարել օնլայն գնում՝ Փարիզի, Նյու Յորքի, Հռոմի կամ Լոնդոնի հանրահայտ բուտիկներից:

Նշենք, որ Farfetch բարձրակարգ բրենդային հագուստի օնլայն ռեթեյլերային ծառայություն է, որի արժեքի գնահատականը այսօր կազմել է 1 մլրդ դոլար: 
Mail.ru Group-ի համասեփականատեր, միլիարդատեր Յուրի Միլների DST Global ֆոնդը 86 մլն դոլար ներդրում է կատարել Farfetch բարձրակարգ բրենդային հագուստի օնլայն ռեթեյլերային ծառայությունում: Ինչպես տեղեկացնում է Financial Times-ը, այս ներդրումից հետո բրիտանական ընկերության արժեքի գնահատականը կազմել է 1 մլրդ դոլար:
Նշենք, որ օնլայն ռեթեյլերային ծառայությունում ներդրումներ են կատարել Condé Nast International հրատարակչական խումբը, Vitruvian Partners ներդրումային ընկերությունը: Ներգրաված ողջ միջոցները, այդ թվում DST Global-ի ներդրումը, կազմում է 195 մլն դոլար: 
Նոր ներդրումները Farfetch նախատեսում է ուղղել Գերմանիայում, Հարավային Կորեայում, Իսպանիայում եւ Լատինական Ամերիկայում ծառայության ընդլայնման նպատակին: 
Farfetch-ի ծառայությունից ներկայումս օգտվում են լյուքս բրենդերի հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների վաճառքով զբաղվող 300 անկախ բուտիկներ ամբողջ աշխարհում: Ընդ որում ծառայությունում նշված գինը համապատասխանում է խանութի գնին: Ներկայումս Farfetch-ի ամենախոշար շուկաները ԱՄՆ-ն ու Բրիտանիան են: Ծառայությունը նախորդ տարվանից սկսել է գործել Ռուսաստանում, Չինաստանում եւ Ճապոնիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ