News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն Միացյալ Նահանգներին մեղադրել է միջազգային իրավունքի խախտման մեջ՝ Բորիս Նեմցովի սպանության կապակցությամբ արած հայտարարության համար։

«Բարդ է հասկանալ, թե նրանք,ո վքեր չեն պահպանում միջազգային իրավունքը, գնահատական են տալու միջազգային իրավունքին»,- հայտարարել է ԱԳ փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը։

Նշենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել էր, թե Վաշինգտոնը կարող է ընդլայնել այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակը»՝ Նեմցովի սպանության կապակցությամբ։ Նա նշել էր, թե միջազգային հանրությունը հետաքննություն է սպասում, որը կբացահայտի ոչ միայն իրականացնողներին, այլեւ կազմակերպչին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ