News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միայն գեղեցիկ մարդկանց համար նախատեսված ծանոթությունների միջազգային կայքը մաքրել է իր շարքերը։ Մոդերատորները 3 հազար օգտատեր են հեռացրել կայքից, քանի որ նրանք «ծերացել են» եւ ըստ կայքի հիմնադիրների՝ այլեւս տեղ չունեն Beautifulpeople.com-ի էլիտար հասարակության շրջանում։

«Կայքը պետք է բարձր պահի իր նիշը եւ հավատարիմ մնա սկզբունքներին, որոնց համար ակումբի անդամները վճարում են։ Մենք չենք կարող թաքցնել 3000 ոչ գեղեցիկ մարդկանց»,- մեջբերում է Lifenews-ը ինտերնետ ռեսուրսի ղեկավար տնօրեն Գրեգ Հոջի հայտարարությունը։

Որպեսզի հեռացված միայնակ օգտատերերը չկորցնեն հույսը, կայքի մոդերատորներն առաջարկել են նրանց շարունակել որոնումները ավելի հասարակ մարդկանց շրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ