News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2014 թվականին Beeline-ը Հայաստանում ներդրել է 14 մլն դոլար։ Այս մասին լրագրողներին մարտի 5-ին հայտարարեց «ԱրմենՏել»-ի  (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը՝ ներկայացնելով 2014թ. ընկերության արդյունքները։

Նրա խոսքով, 2014թ. աշխատանքի կարեւոր ուղղություններից մեկը ինտերնետի որակի բարելավումն է։ Այդ գերակայությունը պահպանվելու է նաեւ 2015 թվականին։ «Մենք կենտրոնացել ենք ուղիղ օպտիկական կապի վրա (FTTB), որն արդեն գործարկել ենք, դեռ Երեւանում։ Բացի այդ, 2014 թ. ապրիլին գործընկեր ընկերության հետ մեր հաճախորդների համար հասանելի դարձրինք IP-հեռուստատեսությունը։ Եթե խոսենք հեռախոսային կապի մասին, անցած տարվա ընթացքում ավելացրել ենք մարզերում թվայնացման մակարդակը։ Ողջ հանրապետությունում այդ ցուցանիշը այժմ կազմում է 87 տոկոս, իսկ Երեւանում հասել ենք 100 տոկոսի»,- նշել է Պյատախինը։

Նա խոստովանել է, որ անցած տարեվերջին փոխարժեքների աճը որոշակի դժվարություն ստեղծել է նախկինում նախանշված ծախսերի իրականացման համար, բայց, չնայած դրան, ընկերությունը շարունակում է ներդրումները։

«ԱրմենՏել»-ը Հայաստանի հեռահաղորդակցման կապի օպերատորներից եւ խոշոր հարկատուներից մեկն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ