News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում արգելել են «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ դրամայի ցուցադրությունը: Ըստ Variety-ի, այն չեն ցուցադրելու՝ չնայած այն հանգամանքին, որ Universal Pictures կինոընկերությունը հնդկական կինոթատրոններին ժապավենի գրաքննված տարբերակն է տրամադրել:

Ամենայն հավանականությամբ, Հնդկաստանում ֆիլմերի արտոնագրման համար պատասխանատու գերատեսչության աշխատակիցներին դուր չի եկել ֆիլմում օգտագործվող բառապաշարը:

Ավելի վաղ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմն արգելվել էր Մալազիայում, Ինդոնեզիայում, Քենիայում, ԱՄԷ-ում, Կամբոջայում, Պապուա-Նոր Գվինեայում, Նիգերիայում եւ Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետություններում: Իսկ Ֆիլիպիններում եւ Զիմբաբվեում ցուցադրում են դրա գրաքննված տարբերակը:

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը նկարահանել են բրիտանական գրող Է.Լ.Ջեյմսի նույնանուն վեպի հիման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ