News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանգուցյալ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի որդին դատական նիստի ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել անցյալ շաբաթ Լոս Անջելեսում անօրինական փողոցային մրցարշավի ժամանակ իր մեքենայով վրաերթի ենթարկելու արդյունքում երկու հոգու սպանելու եւ մեկին վիրավորելու մեջ:

Ըստ «Los Angeles Times»-ի, Հենրի Մայքլ Գեւորգյանին մեղադրում են սպանության եւ ավտոմայրուղում ավտոմրցարշավի մասնակցելու մեջ, որը հանգեցրել է բախման: Հաջորդ դատալսումը նշանակված է մարտի 11-ին: Մեղավոր ճանաչվելու դեպքում Գեւորգյանին սպառնում է 33 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում նահանգի բանտում:

KTLA հեռուստաալիքի փոխանցմամբ, մեղադրյալի ընկերները վրդովմունք են հայտնել այդպիսի մեղադրանքների առնչությամբ՝ հայտարարելով, որ Գեւորգյանը մեքենայի ղեկին չի եղել: «Լուսանկարները, ականատեսներն ապացուցում են, որ նա չի եղել վարորդը: Չենք հասկանում, թե ինչպես են նման որոշում կայացնում միայն մեկ խորհրդավոր վկայի ցուցմունքի հիման վրա»,- ասել է ընկերներից մեկը:

Նշենք, որ Հենրի Մայքլ Գեւորգյանի փաստաբան Քեյթ Հարդին հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի եղել վթարի մասնակից Mustang ավտոմեքենայի ղեկին: Նրա խոսքով, մրցարշավի ժամանակ նկարահանված տեսանյութում երեւում է, որ Գեւորգյանը կանգնած է մեկնակետում գտնվող երկու մեքենաների մեջտեղում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ