News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Բրիտանական Գորսայնոն քաղաքի բնակչուհի Քլեր Ուոլշը հայտնաբերել է, որ իր շան ձագերից մեկը զարմանալիորեն նման է Ադոլֆ Հիտլերին:

Քլերը խոստովանել է, որ նորածին չիխուախուայի եւ Հիտլերի նմանությունն առաջինն ընկերներն են նկատել, որոնք Facebook-ում տեսել շնիկի լուսանկարները: Արդյունքում կինը ձագուկին Ադոլֆ է կոչել:

Ըստ Lifenews-ի, շնիկի գլխի մորթու գուներանգները նման են Հիտլերի մազերի բացվածքին, իսկ քիթը, որը նոր ծնված ժամանակ վարդագույն է եղել, սեւ է դարձել:

«Մենք նրան այդպես ենք կոչել առանց հետին մտքի: Մենք չենք կիսում գաղափարները, որոնք համար պայքարում էր Հիտլերը: Պարզապես շնիկը շատ նման է նրան»,- Dayli Mail-ի թղթակցին պատմել է Քլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ