News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Որքան էլ արժենան ուտելի ոսկին եւ ճերմակ խավիարը, դրանց գինը, միեւնույն է, զիջում է նոր մթերքի՝ ոսկե խավիարի արժեքին: Դրա մեկ կիլոգրամը վաճառվում է 200 հազար եվրոյով: Ոսկե խավիարը ստանում են ոսկու փաթիլներից եւ ալբինոս-թառափի չորացրած ճերմակ խավիարից:

Ըստ Kedem-ի, ոսկե խավիարը ոսկեգույն փոշի է: Դրանից կարելի է բուտերբրոդների համար ոսկե կարագ պատրաստել, ավելացնել ռիզոտտոյին, սոուսին կամ ապուրին: Դա ուտեստին հետաքրքիր գույն եւ յուրօրինակ համ կտա:

Ոսկե խավիարն արտադրող ավստրիացի ֆերմեր Ուոլթեր Գրուելը հավաստում է, որ այն ստանում է էկոլոգիապես մաքուր ջրերում բնակվող ձկներից, իսկ ուտելի ոսկին ավելացվում է ոչ միայն գեղեցկության եւ գնի, այլեւ մթերքի օգտակար հատկություններն ավելացնելու համար: Համարվում է, որ ոսկին ամրացնում է իմունիտետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ