News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը՝  մարտի 5-ին, Ծիծեռնակաբերդի բարձունքում տեղի ունեցավ 10,000 պատանի երկրապահ կամավորականների հանդիսավոր երդման արարողությունը:

Մարզահամերգային համալիրի մոտ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը պատանի երկրապահների տարբեր շրջանների ստորաբաժանումները հանդես եկան ցուցադրական վարժություններով։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, գեներալ Սեյրան Սարոյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

«Մեր զինվորներն այսօր կարողանում են սահմանների պաշտպանության գործում իրենց անձնվիրությամբ հետ մղել հակառակորդի ցանկացած ոտնձգություն, ցանկացած սադրանք: Թեկուզ կյանքի գնով ապահովում են հայ ժողովրդի խաղաղ արարումը: Առանձնահատուկ տարի է այս տարին: Մենք միջոցառումների ձեւով իրականացնում ենք Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք ավելի պատասխանատու կերպով պիտի նայենք մեր հայրենիքի ապագային: Բոլորիս կոչ եմ անում, որ ցանկացած այսպիսի խորհրդանշական միջոցառում ոգեշնչի մեզ բոլորիս եւ պատասխաատվության կանչի մեր հետագա արարումների ընթացքում»,- միջոցառմանն իր ելույթում ասաց նախարարը:

Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Տպել
Ամենաշատ