News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բրիտանական Դերբի համալսարանի գիտնականներն առաջարկում են սմարթֆոն արտադրողներին, ինչպես նաեւ դրանց համար հավելվածներ ստեղծողներին ստիպել գնորդներին տեղեկացնել հոգեբանական հնարավոր կախվածության պատճառով առողջությանը վնաս հասցնելու հավանականության մասին:

Գիտնականների անհանգստության համար առիթ են դարձել իրենց անցկացրած հետազոտության արդյունքները: Ըստ RT-ի, պարզվել է, որ գիտափորձի մասնակիցները սմարթֆոնի էկրանների մոտ օրական միջինը շուրջ 3.6 ժամ են անցկացնում, ինչը հանգեցնում է սոցիալական եւ հոգեբանական խնդիրների, օրինակ՝ ինքնասիրահարվածության առաջացման, մտերիմների հետ հարաբերությունների խախտման:

«Մարդիկ պետք է իմանան նոր տեխնոլոգիաներից կախվածության առաջացման հնարավորության մասին: Նախազգուշացում կարող է արվել գնում կատարելուց առաջ կամ նոր հավելված ներբեռնելիս»,- հայտարարել է հետազոտության հեղինակներից Զահիր Հուսեյնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ