News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագավորական դինաստիայից Նավաֆ իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդին պատկանող նյույորքյան բնակարանը վաճառում են 48.5 մլն դոլարով: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Բնակարանի ընդհանուր մակերեսը 1.000 քառակուսի մետր է: Այն գտնվում է Մանհեթենի էլիտար շրջանում՝ Վերին Վեսթ-Սայդում: Այնտեղ 4 ննջասենյակ, 4 լոգարան, ֆիթնես-կենտրոն, բիլյարդի սենյակ, վարսահարդարման սրահ, ծխելու սրահ, 60 մետրանոց հյուրասենյակ կա:

Ըստ Gazeta-ի, այն տրիպլեքս է՝ կազմված հինգերորդ, վեցերորդ եւ յոթերորդ հարկերում գտնվող բնակարաններից:

Նավաֆ իբն Աբդուլ-Ազիզ ալ Սաուդը 2001-2005 թվականներին զբաղեցրել է Սաուդյան Արաբիայի ընդհանուր հետախուզական ծառայության գլխավոր տնօրենի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ