News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ալկոհոլային խմիչքներ արտադրող Diageo խոշորագույն ընկերությունը, որն արտադրում է Smirnoff-ն ու Baileys-ը, եւ նորվեգական Thinfilm Electronics ընկերությունը «խելացի» շիշ են ստեղծել: Այն կարող է սպառողների սմարթֆոնին անհատականացված հաղորդագրություններ ուղարկել, մասնավորապես, գովազդային հավելվածներ, պրոմոնյութեր, նույնիսկ կոկտեյլների բաղադրատոմսեր: Դա հնարավոր է դարձել տպագրող սենսորային ցուցիչների եւ NFC տեխնոլոգիայի օգտագործման շնորհիվ:

Ցուցիչները նաեւ կօգնեն հասկանալ, թե շիշը երբ է փակվել եւ բացվել՝ հետեւելով խմիչքի արտադրությունից մինչեւ սպառողին հասնելու գործընթացին: Դա հնարավորություն կտա համոզվել, որ ըմպելիքը կեղծ չէ:

Ըստ Kedem-ի, նորույթը փորձարկելու են Johnnie Walker Blue Label վիսկիի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ