News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գագիկ Ծառուկյանը հստակ նշել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու պատճառները։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Գոհ կամ դժգոհ լինելը քաղաքական կատեգորիա չէ։ Ընթերցել եմ պարոն Ծառուկյանի ելույթը, որտեղ հստակ նշել է պատճառները, թե ինչու է հեռանում ակտիվ քաղաքականությունից։ Մենք հարգում ենք նրա որոշումը։ Դա իր անձնական որոշումն է»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն գոհ է, որ Ծառուկյանը հեռացավ ակտիվ քաղաքականությունից։

Նրա խոսքով՝ այսօր արձանագրվեց այն, ինչ ասվում էր վերջին քսան օրերի ընթացքում։ Լրագրողների հարցին, թե ինչպես է ՀՀԿ-ն վերաբերվում ԲՀԿ նորանշանակ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե իրենք ընդդիմություն են, Շարմազանովը պատասխանեց. «Ճիշտ է, որ քաղաքականության մեջ լինեն իշխանություն եւ ընդդիմություն։ Թե ԲՀԿ-ն ինչ մարտավարություն է ընտրում, իրենց որոշումն է։ Մենք միջամտելու կարիք չունենք։ Ամեն դեպքում մեկ օրում ինստիտուցիոնալ ընդդիմություն չեն դառնում։ Կապրենք, կտեսնենք մնացածը»։

Նշենք, որ մարտի 5-ին հրավիրված ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է կուսակցության նախագահի եւ խմբակցության ղեկավարի պաշտոններից հրաժարվելու մասին։ ԲՀԿ նախագահ է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ