News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի շտապում կարծիք հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին, քանի որ առաջնորդ է փոխվել եւ ժամանակ է հարկավոր հասկանալու համար նրանց որդեգրած քաղաքականությունը։

«Բերեք ժամանակ տանք, իրենք կհայտարարեն իրենց ընդդիմություն, հետո կտեսնենք։ Ազդեցիկ կլինեն, թե ոչ, ժամանակը ցույց կտա։ Մի բան հստակ է՝ մենք որեւէ մեկի հետ անձնական հաշիվներ չունենք, մեր պայքարը եղել է բացառապես երեւույթների դեմ։ Մենք քննարկում ենք մարդու ասածը, բանավեճի առարկա պետք է լինի գաղափարը»,- այսօր՝ մարտի հինգին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ եթե ինքն այժմ գովի ԲՀԿ-ին, մարդիկ կասեն՝ «գրպանային ընդդիմություն է»։

«Հակառակ դեպքում էլ կասեն՝ ընկածին խփում եմ»,- հավելեց ՀՀԿ մամուլի խոսնակը։

Նշենք, որ մարտի 5-ին հրավիրված ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է կուսակցության նախագահի եւ խմբակցության ղեկավարի պաշտոններից հրաժարվելու մասին։ ԲՀԿ նախագահ է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը։ Վերջինս համագումարի ժամանակ հայտարարել է, որ իրենք ընդդիմություն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
Ամենաշատ