News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեխիան ծրագրում է Լեհաստանին 3.68 քառ. կմ տարածք փոխանցել, որպեսզի վերջ դնի 1950-ական թվականներին սկսված սահմանային վեճերին: Այս մասին գրում է «The Telegraph»-ը:

Իր որոշումը Պրահան բացատրել է «հյուսիսային հարեւանի հետ լավ հարաբերություններ» հաստատելու ցանկությամբ: Այժմ Չեխիան պատասխան է սպասում Լեհաստանից:

«Լեհաստանը հետ կստանա իր հողերը, սակայն ներկայում գործարքի բոլոր մանրամասները գաղտնի են պահվում, այդ պատճառով չեմ կարող որեւէ մեկնաբանություն անել»,- հայտարարել է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան:

Ավելի վաղ Լեհաստանը մերժել էր վիճելի հողերի փոխարեն նյութական փոխհատուցում տրամադրելու՝ Պրահայի առաջարկը:

Վերադարձվող տարածքների հստակ վայրը չի նշվում, սակայն չեխական լրատվամիջոցները հաղորդում են, որ խոսքը Չեխիայի հյուսիսային շրջանների վիճելի տարածքների՝ Մորավիայի եւ Բոհեմիայի մասին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ