News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանն իր պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ գույքի եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Ըստ այդմ, ԴԱՀԿ պետը հայտարարագրել է 26 միլիոն դրամ, 250 հազար դոլար եւ 12 հազար եվրո դրամական միջոցներ:

Անցած 2014 թվականին ԴԱՀԿ պետի եկամուտները կազմել են 16 միլիոն 150 հազար դրամ, որից նրա մեկ տարվա աշխատավարձը կազմել է 4 միլիոն 150 հազար դրամ: Իսկ մնացած եկամուտները նա հայտարարագրել է որպես վարձակալությունից ստացված եկամուտ:

Փաստորեն, ԴԱՀԿ պետը, որը 39 տարեկան է, որից 15 տարին նա եղել է տարբեր պետական կառույցների աշխատակից եւ պաշտոնյա, մեծահարուստ է: Ավելին՝ ինչպես հայտնի է՝ վերը բերվածը Միհրան Պողոսյանի ունեցվածքի չնչին մասն է:

Նկատենք, որ ողջ աշխարհում կոռուպցիայի առաջին առարկայական ապացույցը համարվում է պաշտոնյայի` անհայտ աղբյուրից հարստանալու փաստը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ