News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ, կեսօրից փոքր-ինչ անց, դիմահար կրակոցներով սպանվել էին Երրորդ մասի Լյովիկը՝ Լեւոն Ղազարյանը, Դրաստամատ Թադեւոսյանը եւ Մեսրոպ Նազարյանցը: Մեր տեղեկություններով, ընկերները, որոնք բոլորն էլ նախկինում դատված են եղել, եկել էին «Նուբարաշեն» մեկուսարան՝ տեսակցելու այնտեղ պահվող Դավիթ Իսպիրյանին:

Կալանավայրերի վարչությունից հայտնեցին, որ վերջինս կալանավորվել է այս տարվա հունվարի 22-ին, նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար, սակայն ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին «գողականների» այցելության փաստը, հորդորելով տեղեկություն ստանալ վարույթն իրականացնող մարմնից: Դեպքը, որի առնչությամբ ներկայում նախաքննություն է կատարվում եւ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել, տեղի է ունեցել բավականին վաղուց՝ 2011 թվականին:

Ո՞ւմ նկատմամբ է կատարվել սպանության փորձը, եւ արդյոք Իսպիրյանը կապ ունի՞ սպանվածների հետ, այս հարցերին նրա փաստաբան Երեմ Սարգսյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Սպանվածը հանրահայտ դեմք չի, որ ասեմ, եւ դուք ճանաչեք:

Կարող եմ նշել միայն, որ այս գործը Լեւոն Ղազարյանի սպանության հետ կապ չունի: Մնացած հարցերին չեմ կարող պատասխանել առանց իմ պաշտպանյալի համաձայնության»: Ինչ վերաբերում է Երրորդմասցի Լյովիկի եւ ընկերների պանության գործին, ապա քննությունն արդեն իսկ փոխանցվել է ԱԱԾ-ին: Երեք սպանվածները չեն հասցրել հանդիպել Իսպիրյանին. նրանց վրա հարձակվել են ՔԿՀ ավտոկայանատեղիում:

Ասում են՝ Երրորդմասցի Լյովիկը եղել է «Ջիպ» մեքենայով, իսկ նրան հետեւել է «07» մակնիշի մեքենա, որն ինչ-որ պահի վազանց է կատարել եւ դեպքի վայր հասել ավելի շուտ:

«Նուբարաշենում» տարածված խոսակցությունների համաձայն՝ սպանողները եղել են դիմակավորված, գործել են պրոֆեսիոնալ, արձակվել են երկար, կարճ եւ ստուգողական կրակոցներ: Զենքերը գցել են մոտակայքում: Ապա այնտեղ մշտապես կանգնող տաքսիստներից մեկին խնդրել են տեղափոխել իրենց, սակայն վերջինս հրաժարվել է դա անել, իսկ մյուսին զենքի սպառնալիքով ստիպել են իրենց տեղափոխել:

Ի դեպ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կան տեսախցիկներ, որոնք, սակայն, հեռու են ավտոկայանատեղիի տարածքից, եւ պատկերները թերեւս աղոտ կլինեն: Կրակոցների առաջին պահից «Նուբարաշենում» կարծել են, թե բերդից մարդ է փախել: Ի դեպ, սպանվածներից Դրոն 35 տարեկան էր, նոր էր ամուսնացել, փոքր երեխա ուներ: Ավագ եղբայրը հետախուզման մեջ է, իսկ հայրը ժամանակին հայտնի ԱԻՄ-ական է եղել: Ինքը՝ Լյովիկը, հայտնի Պզոյի ազգականն է, եւ նա պատրաստվում էր մոտ ժամանակներս գալ Հայաստան՝ Օշականցու հետ Լյովիկին հաշտեցնելու առաքելությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատարանը կալանել է կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ունեցվածքն ու հաշիվները
Գործակալության զրուցակցի վկայությամբ, կալանվել է Թիմուր Իվանովի, նրա կնոջ, նախկին կանանց և հինգ՝ այդ թվում՝ որդեգրված, երեխաների անունով գրանցված ունեցվածքը
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել  նրան
2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Ամենաշատ