News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ արտահերթ համագումարից հետո առկախված հարցերը շատ էին: Օրինակ Ի՞նչ է նշանակում՝ Ծառուկյանն այլեւս կապ չունի ԲՀԿ-ի հետ, այսինքն նա նաեւ ԲՀԿ անդամ չէ՞, թե՞ շարքային ԲՀԿ-ական է: Կամ՝ այսուհետ ո՞վ է ֆինանսավորելու կուսակցությունը, միթե դրանից էլ է հրաժարվում Ծառուկյանը: Միգուցե հետայսու բեռն ընկնելու է ԲՀԿ գործարարների՞ ուսերին: Կա էլ ԲՀԿ-ն կազմալուծած ՀՀԿ-ն է ստանձնելու ֆինանսավորման հարցը: Ի՞նչ են անելու ԲՀԿ մյուս գործարարները, արդյոք կշարունակե՞ն անդամակցությունը «հարազատ» կուսակցությանը:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն այսուհետ հանդես կգա որպես ընդդիմադիր կուսակցություն: Այսինքն՝ ԲՀԿ-ն այսուհետ «դուխով» կպահանջի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ամբողջ թափով դեմ կգնա՞ կառավարության ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ, թե՞ կշարունակի խնայել ու սպասել նրա հաջողություններին:

Իսկ ինչպե՞ս են կառուցվելու հարաբերությունները ՀԱԿ-ի եւ մյուս ընդդիմադիր ուժերի հետ, եւ վերջապես Ծառուկյանի նկատմամբ որեւէ սպառնալիք եղե՞լ է այս ընթացքում, «արյունահեղության վտանգ» ասելու ի՞նչ հիմքեր ունի նա եւ իր կուսակիցները, որ շարունակ կրկնում են, թե չեն ցանկացել, որ գեթ մեկ զոհ լինի իրենց պատճառով: Այս եւ շատ այլ հարցերի պատասխանների Ն. Զոհրաբյանը խնդրեց չսպասել այս պահին՝ մեզնից ակնկալելով ժամանակ դրանց պատասխանելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ