News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ստամբուլի եվրոպական հատվածում մարտի 5-ին սպանվել է տաջիկ հայտնի ընդդիմադիր գործիչ, «Խումբ 24» միավորման առաջնորդ Ումարալի Քուվաթովը: Այս մասին հաղորդում է թուրքական Haberler.com-ը:

Նշվում է, որ 47-ամյա Քուվաթովը մարտի 5-ին եղել է իր ծանոթի տանը Ֆաթիհի շրջանում: կեսգիշերին մոտ նա դուրս է եկել փողոց, այնտեղ նրան է մոտեցել անծանոթ մի անձ, կրակել գլխին եւ հեռացել:

Ոստիկանությունը փնտրում է տանտիրոջը, որտեղ այդ երեկո եղել է Քուվաթովը:

Ընդդիմադիր գործչի սպանության տարբեր վարկածներ են քննվում: Նրա կինն ու երեխաները շոկի մեջ, հաղորդում է Lenta-ն:

2012 թվականին Տաջիկստանից փախած գործարար Ումարալի Քուվաթովը Ռուսաստանի տարածքում ստեղծել է «Խումբ 24» միավորումը: 2014-ի հոկտեմբերի 9-ին Տաջիկստանի Գերագույն դատարանը այդ կազմակերպությունը ահաբեկչական է ճանաչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ