Ճապոնիայի Միե պրեֆեկտուրայում այսօր՝ մարտի 6-ին աղետի է ենթարկվել AS332 մասնավոր ուղղաթիռը, երկու օդաչուները զոհվել են: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:
Ուղղաթիռը բախվել է էլեկտահղորդման գծերին ու ընկել անտառում, որի հետեւանքով մի քանի տասնյակ տվեր մնացել են առանց էլեկտրականության: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սա արդեն երկրորդ նմանատիպ դեպքն է Ճապոնիայում վերջին մեկ ամսում: Փետրվարին մարզական թռիչքի ժամանակ վթարի էր ենթարկվել երկրի օդուժին պատկանող թեթեւ ուղղաթիռը, զոհվել էր 3 մարդ: