News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի ԱԳՆ-ն անհանգստացած է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տարածքներում Ռուսաստանի կազմակերպած զորավարաժությունների կապակցությամբ։ Այս մասին ասված է վրացական արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում։

Վրաստանի ԱԳՆ տվյալներով՝ Ռուսաստանի հարավում զորավարժություններին մասնակցում է 2 հազար զինվորական եւ 500 միավոր ռազմական տեխնիկա։

 «ԱԳՆ-ն իր անհանգստությունն է հայտնում եւ կոչ է անում Ռուսաստանին կատարել իր պարտավորություններն ու դուրս բերել զինված ուժերը Վրաստանի տարածքից եւ հանել վրացական տարածքների օկուպացիան»,- ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է Gazeta-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Հարավային, Հյուսիսկովկասյան եւ Ղրիմի դաշնային շրջաններում, ինչպես նաեւ Հայաստանում, Հարավային Օսիայում եւ Աբխազիայում գտնվող ռուսական ռազմաբազաներում ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժություններ են ընթանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ