News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելգիայի բնակիչ Լորենցո Սկունբերտն ինքնակամ կյանքից հեռանալու որոշումը հետաձգել է, որպեսզի վերջին անգամ հետեւի սիրելի ֆուտբոլային թիմի մասնակցությամբ խաղը: Այս մասին գրում է The Independent-ը:

Սկունբերգը երկրպագուների շրջանում հայտնի է «Լորրե» անունով: «Բրյուգգե» ակումբը, որին նա երկրպագում է, Լորենցոյին ճանապարհելու արարողություն է կազմակերպել. տղամարդը դուրս է եկել խաղադաշտ, որպեսզի բացի «Մուսկրոնի» հետ հանդիպումը: Այդ խաղում «Բրյուգգեն» 3:0 հաշվով հաղթանակ է տարել, ինչը լավագույն նվերն է դարձել կյանքից հեռացող երկրպագուի համար: «Չափազանց երջանիկ եմ, իմ վերջին երազանքն իրականացավ: Կարող եմ հենց հիմա մեռնել եւ հաղթանակն արդեն երկնքում տոնել»,- ասել է Սկունբերգը:

Ըստ Lenta-ի, 41-ամյա բելգիացին անբուժելի հիվանդությամբ է տառապել եւ կյանքի կեսը հիվանդանոցում է անցկացրել. 20 տարվա ընթացքում նա 37 վիրահատություն է տարել: Արդյունքում նա համաձայնել է էֆթանազիայի: Սկունբերգը կյանքից հեռացել է հիշարժան խաղի հաջորդ օրը:

Ներկայում բժշկական ցուցմամբ ինքնակամ կյանքից հեռանալու թույլտվության մասին օրենք կա Նիդեռլանդներում, Բելգիայում եւ Կանադայում: Բելգիայում էֆթանազիան օրինականացվել է 2002 թվականին, իսկ 2003-ին արդեն շուրջ 200 մահացու ներարկում է արվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ