News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մարտի 5-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որտեղ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ներկայացրել է Հանրային խորհրդի երկու նոր անդամներին՝ Սմբատ Լպուտյանին եւ Էդիկ Մինասյանին:

Այնուհետեւ խորհրդի անդամներն անցել են օրակարգային հարցերի քննարկմանը: Գլխավոր հարցը եղել է ս.թ. մարտի 13-ին ՀՀ նախագահի հետ կայանալիք հանդիպումը: Խորհրդի անդամները քննարկել են նախագահին ներկայացվելիք հարցերի շրջանակը:

Մինչ այդ ՀԽ նախագահը խորհրդի անդամներին է ներկայացրել մարտի 2-ին Գյումրի կատարած այցի մանրամասները: Նշենք, որ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, խորհրդի անդամներ Գրիգոր Բադիրյանը, Կորյուն Առաքելյանն ու Ելենա Վարդանյանը երկուշաբթի օրը Գյումրիում հանդիպել են ս.թ. հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատների հետ: ՀԽ ներկայացուցիչները ծանոթացել են նրանց առաջ քաշած հարցադրումներին, լսել նրանց մտահոգություններն ու այդ ամենը ներկայացրել համապատասխան քննչական մարմիններին:

Տպել
Ամենաշատ