News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի մի քանի տասնյակ ֆինանսական հաստատություններում հակառուսական պատժամիջոցների շրջանակներում «Ռոսիա», «Սբերբանկ» եւ «ՍՄՊ Բանկ» ռուսական բանկերի 640 մլն դոլար ընդհանուր արժեքով ակտիվները սառեցվել են։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկությունները։

 «Ռոսիա» բանկը դարձավ առաջին ռուսական իրավաբանական անձը, որը Ղրիմի անեքսիայից հետո հայտնվեց ամերիկյան պատժամիջոցների ցուցակում։ ԱՄՆ-ում բացատրել են, որ բանկի ակտիվները սառեցվել են այն պատճառով, որ հաստատությունը պատկանում է պատժամիջոցների ցուցակում հայտնված Յուրի Կովալչուկին։

Անցյալ տարվա ապրիլի 28-ին համանման պատժամիջոցներ էին կիրառվել ՍՄՊ Բանկի եւ նրան պատկանող «Սոբինբանկի» նկատմամբ, գրում է «Փրայմ»-ը։

 «Ռոսիա» եւ «Սոբինբանկ» բանկերի սառեցված հաշիվների վրա կա 572 մլն դոլար, ինչը 2013թ. կազմել է վարկային կազմակերպության ընդհանուր ակտիվների 10 տոկոսը։ Հիմնական գումարը՝ 435 մլն դոլար, եղել է Computershare ֆինանսական ըւնկերության տրամադրության տակ։ Եւս մի քանի տասնյակ մլն դոլար է սառեցվել Raiffeisen Bank-ի հաշվեհամարներում, տեղեկացնում է WSJ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Ամենաշատ