News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի ընդդիմադիր շարժման առաջնորդ Ումարալի Կուվատովի կնոջն ու 2 մանկահասակ երեխաներին հիվանդանոց են տեղափոխել թունավորման նախանշաններով։

Ստամբուլում սպանված քաղաքական գործչի կինն ու երեխաները գտնվում են քաղաքի  հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հայտնել են սպանված քաղաքական գործչի հարազատները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 «Երեկ երեկոյան քաղաքական գործիչը իր կնոջ եւ երեխաների հետ հյուր էր գնացել։ Ճաշից հետո Կուվատովն իրեն վատ էր զգացել, դուրս էր եկել փողոց, որտեղ նրան հրազենով սպանել էին։ Նրա կինն ու երեխաները հասցրել էին այդ մասին հայտնել իրենց  հարազատներին եւ դրանից հետո կորցրել էին գիտակցությունը։ Հիվանդանոցից հայտնել են, որ ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում Կուվատովը, թունավորվել են»,- հայտարարել է Տաջիկստանի ընդդիմության ներկայացուցիչը։

 «Խումբ 24» ընդդիմադիր շարժման առաջնորդ Ումարալի Կուվատովը հանդես էր գալիս Տաջիկստանի իշխանությունների սուր քննադատությամբ։ Նա արտագաղթել էր երկրից 2012թ.։

Թուրքիայում հաստատվելուց հետո Տաջիկստանի իշխանությունները Թուրքիայից բազմիցս պահանջում էին արտահանձնել քաղաքական գործչին։

Տաջիկստանի Գերագույն դատարանը 2014թ. հոտեմբերի 9-ին «Խումբ 24» կազմակերպությունը ճանաչել էր ծայրահեղական եւ արգելել նրա գործունեությունը իր պետության տարածքում։

Կուվատովի սպանությունը պաշտոնական Դուշանբեն դեռեւս չի մեկնաբանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ