Հոլանդական «Ֆեյենորդ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները Հռոմին 5,2 մլն եվրոյի վնաս են հասցրել: Այս մասին հաղորդում է Football Italia-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարար Անջելինո Ալֆանոյին:
«Ոստիկանությունը գործել է պրոֆեսիոնալ, նման դեպքերում պետք է նվազագույնի հասցնել վնասը: Ֆանատների կատաղությունը խորացել է նրանց ոչ սթափ լինելու պատճառով՝ չնայած այդ օրն արգելված է եղել ալկոհոլի վաճառքը քաղաքում»,-հայտարարել է Ալֆանոն, հաղորդում է Lenta-ն:
«Ռոմա»-«Ֆեյենորդ» խաղից առաջ հոլանդացի ֆանատները ավերել են Իսխանիայի հրապարակը՝ շշեր ու ծուխ արձակող ռումբեր նետելով: Վնասվել է «Բարկաչա» շատրվանը, որը վերջերս էր ամբողջությամբ վերանորոգվել:
Անկարգությունների հետեւանքով՝ վնասվածքներ են ստացել 13 իտալացի ոստիկաններ եւ 5 հոլանդացի ֆանատներ: Այդ օրը ձերբակալվել է 20 ֆանատ, եւս 33-ին ձերբակալել են հաջորդ օրը: