News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գաղափարախոսություն չունի, դրական ծրագիր չունի։ Այն ճառերը, որոնք կուսակցության պաշտոնաթող նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայացնում էր իբրեւ ծրագիր, կենացներ են։  Այս մասին մարտի 6-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ այնքան էլ հետաքրքիր չէ, թե կամրապնդի իր դիրքերը մի քաղաքական ուժ, որը չի կարող ազդել երկրում ընթացող քաղաքական գործընթացների վրա։ «Ուժը, որը նրա առաջնորդի հետ համաձայնության գալու դեպքում ցրվում է, քաղաքական կուսակցություն չէ։ Թե ինչ կլինի հետագայում, կախված է Հայաստանի իշխող կուսակցությունից։ Եթե հանրապետականները ցանկանան, ԲՀԿ-ն դեռ կշարունակի ինչ-որ կերպ գործել, չեն ցանկանա, չի գործի։ Դա կախված է ԲՀԿ-ից դուրս գտնվող մարդկանց ցանկությունից։ Ինձ՝ որպես անհատի, հետաքրքիր է, պարոն Ծառուկյանին կստիպե՞ն շարունակել ֆինանսավորումը, թե՞ ոչ։ Ի՞նչ տարբերություն անի մարդ կհեռանա։ Ֆինանսական ներհոսքից բացի, այդ կուսակցությանը ուրիշ ոչ մի բան չէր միավորում»,- նշեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ նիստում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց իր պաշտոնից եւ հեռացավ ակտիվ քաղաքականությունից։ Կուսակցության քարտուղար ընտրվեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ