Տիգրան Ուրիխանյանը ընդգրկվել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ազգային ժողովի կայքից:
ԲՀԿ-ից ԵԽԽՎ պատվիրակությունում ընդգրկված պատգամավոր Վահե Հովհաննիսյանը հրաժարվել էր այդ պատվիրակությունում աշխատանքից: Նրա փոխարեն որպես փոխարինող անդամ է ընդգրկվել Տիգրան Ուրիխանյանը:
Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանը հրաժարական է տվել ԲՀԿ մամուլի քարտուղարի պաշտոնից:
Նշենք, որ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը Հերմինե Նաղդալյանն է, անդամներն են Նաիրա Զոհրաբյանը, Լեւոն Զուրաբյանը, Արփինե Հովհաննիսյանը, փոխարինող անդամներն են Նաիրա Կարապետյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արմեն Ռուստամյանը: