News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Ֆաուստինո Ասպրիլյան նույնպես իր համաձայնությունն է տվել մասնակցելու Խորեն Հովհաննիսյանի 60 ամյակի նվիրված ընկերական խաղին 80 - 90-ակնների աշխարհի և ԽՍՀՄ աստղերի միջև, որը տեղի կունենա մարտի 28-ին Երևանում Հանրապետական մարզադաշտում: Այդ մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանին հայտնեցին միջոցառման կազմակերպիչները: 

Այսպիսով միջոցառման մասնակից երկրների աշխարհագրութունը ավելի լայնացավ  ՝ ընդգրկելով նաև Կոլումբիան:

Ֆաուստինո Ասպրիլյան Կոլումբիայի հավաքականում հանդես է եկել 1993-2001 թթ: Խաղացել է «Պարմա», «Նյուքասլ» և այլ թիմերում:

Մինչ այդ NEWS.am-ը հայտնել էր, որ խաղին մանսկացելու է նաև իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Պաոլո Ռոսսին, սակայն առաջացած հրատապ գործերի պատճառով նա չի կարողանա ժամանել:

Ավելի վաղ  NEWS.am-ն արդեն հայտնել էր, որ խաղին մասնակցելու իրենց համաձայնությունն են տվել 2006-ի աշխարհի  իտալացի չեմպիոններ Ջենարո Գատուզոն և Մարկո Մատերացցին, ինչպես նաև Ֆրանկո Բարեզզին, 1998-ի աշխարհի և 2000-ի Եվրոպայի չեմպիոն Ֆրանսիացի Վենսան Կանդելան, ֆիննական ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստ Յարի Լիտմանենը, 1994-ի աշխարհի չեմպիոն բրազիլացի Ալդաիրը,  «Բորուսսիա» Դորտմունդի և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Պատրկ Բերգերը:

Գերմանացի Ռուդի Ֆյոլերն ու լեհ Զբինգև Բոնեկը չեն կարողանա ժամանալ, քանի- որ այդ օրերին այլ ծրագրեր ունեն, սակայն խնդրել են փոխանցել հոբելյարին առողջություն և ամենայն բարիք: Մոտ օրերս կհաստատվի աշխարհի հավաքականի ամբողաջական ցուցակը:

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ հավաքականն ունի հետևյալ կազմը.

Խ. Հովհաննիսյան, Ս. Չերչեսով, Օ. Գաբելիա, Վ. Խիդյատուլին, Յ. Գավրիլով, Ս. Շավլո, Վ. Շմարով, Գ. Յարցեւ, Օ. Ռոմանցեւ, Լ. Բուրյակ, Ա. Միխաիլիչենկո, Վ. Բեսոնով, Ա. Դեմյանենկո, Ի. Բելանով, Ա. Սարգսյան, Ա. Չիվաձե, Տ. Սուլակվելիձե, Վ. Գուցաեւ, Վ.Գազաեւ, Ա. Ցվեյբա, Վ. Կեչինով, Դ. Խլեստով, Ա. Տարխանով, Ս. Գորլուկովիչ. գլխ. մարզիչ՝ Ա. Բիշովեց, մարզիչ՝ Ե. Լովչեւ:

Խաղը տեղի կունենա մարտի 28-ին, ժամը 16.00-ին Հանրապետական մարզադաշտում: Տոմսերն արժեն 500- 1000 դրամ:

Վերա ՄարտիրոսյանVera&Football

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ