News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը հայտարարել է, որ հանձնարարել է ապահովել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության վկա Աննա Դուրիցկայայի անվտանգությունը։ Այս մասին ասված է գերատեսչության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է Աննայի հասցեին հնչած սպառնալիքների պատճառով։

«2015թ. մարտի 5-ին Ուկրաինայի Կիեւի շրջանի ՆԳՆ քաղաքային վարչության Բելոցերկովսկի բաժին Աննայի Դուրիցկայայի անունից դիմում է ներկայացվել անհայտ անձանց կողմից նրա հասցեին հնչած սպառնալիքների կապակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Դուրիցկայայի հասցեին հնչած սպառնալիքների փաստը հաստատել է նրա փաստաբան Վադիմ Պրոխորովը, տեղեկացնում է Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ