News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալիայի Տրեվիզո քաղաքի դպրոցներից մեկի ղեկավարությունը հրաժարվել է աշխատանքից ազատել ուսուցչուհուն՝ բաց լուսանկարների համար: Նման խնդրանքով դպրոցի տնօրինությանն են դիմել աշակերտների ծնողները:

Նրանք համացանցում լուսանկարներ են հայտնաբերել, որտեղ ուսուցչուհի Անիտան (ազգանունը չի նշվում) միայն ներքնաշորերով է, հաղորդում է The Daily Mail-ը:

Ծնողներից մեկը հայտարարել է, որ ցնցված է, որ իր որդուն դասավանդում է մի կին, որի էրոտիկ նկարները տեղադրված են համացանցում: Նա պահանջել է, որ ուսուցչուհուն ազատեն աշխատանքից: Նրան են միացել այլ ծնողներ, հաղորդում է Lenta-ն:

Քննելով իրավիճակը, դպրոցի տնօրեն Անտոնիո Պիվան հայտարարել է, որ աշխատանքից չի ազատի ուսուցչուհուն, որովհետեւ լուսանկարներն արվել են 15 տարի առաջ: Բացի այդ, լուսանկարները համացանցում տեղադրել է ոչ թե Անիտան, այլ մեկ ուրիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ