News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկով ներկայացրել է Վալերի Պերմյակովի ձերբակալման որոշ մանրամասներ։ 

Մարտի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով զինծառայողի ձերբակալության հարցին՝ Վյաչեսլավ Բիկովը ընդգծել է, որ ռուս սահմանապահների գործողություններում գաղտնի բան չկա։ «Կցանկանայի հիշեցնել, որ Սահմանային վարչությունը սահմանը պաշտպանելու առաջադրանք է իրականացնում, եւ մեզ համար ոչ մի տարբերություն չկա, թե սահմանախախտը որ երկրի քաղաքացի է, ինչ կրոնի կամ ազգության է պատկանում»,- նշել է գեներալ-մայորը։

Ըստ նրա՝ Վալերի Պերմյակովը ձերբակալվել է սահմանապահ ուղեկալի ինժեներա-տեխնիկական կառույցների սահմանը հատելու փորձի ժամանակ։ Ձերբակալման ժամանակ նա չի կատարել հրամանը, շարունակել է շարժվել։ Հնչել է նաեւ նախազգուշացնող կրակոց։ Ձերբակալվածը եղել է 102-րդ ռազմաբազայի դասալիք  զինծառայող, եւ ձերբակալումից հետո, համաձայն ընդունված որոշման, նրան՝ որպես դասալիքի, հանձնել են 102-րդ բազայի հրամանատարությանը։

Գյումրիում տեղի ունեցածը մեծ դժբախտություն որակելով՝ Բիրյուկովը միաժամանակ նշեց, որ հպարտ է հատուկ վտանգավոր հանցագործին ձերբակալած իր ենթականերով, որոնք պատվով են կատարել իրենց աշխատանքը՝ չիմանալով հանցագործը զինվա՞ծ է, թե՞ ոչ։

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի սպանությունը տեղի էր ունեցել 2015թ. հունվարի 12-ին։  Ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Հարուցվել է 2 քրեական գործ։ Ռուսական կողմը գործ է հարուցել «դասալքություն» եւ «սպանություն» հոդվածներով։ «Սպանության» հոդվածով  գործ է հարուցվել նաեւ Հայաստանի Քննչական կոմիտեում։

Զինծառայողը ձերբակալվել էր հայ-թուրքական սահմանին։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ