News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում  կանանց մեծ մասը բարդույթով չի տառապում և բռնության ենթարկվելու դեպքում ահազանգում է: 2014թ. հունվարից մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանում  բռնության ենթարկված կանանց իրավունքները պաշտպանող` «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ը ստացել է 1758 ահազանգ: Այս մասին այսօր` մարտի 6-ին, լրագրողներին ասաց «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ հոգեբան Մարինե Մարտիրոսյանը:

«Ընտանեկան բռնությունների հետ կապված մեր կենտրոն ստացվել է 1428 զանգ, որոնցից 644-ը եղել է առաջնային զանգ, իսկ 784-ը`  կրկնվող: Առաջնային զանգերից 486-ը եղել է հոգեբանական բռնությունների ահազանգ, 150 զանգը` ֆիզիկական բռնության, 8-ը` սեռական: Ստացված ահազանգերից հետո այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 576, որոնցից  211-ը առաջնային այցելություններ են եղել, իսկ 365-ը` կրկնվող: Ցավոք, մարզերից մեր կենտրոն ահազանգերը  շատ քիչ են, ընդամենը 84, որից 63-ը ընտանեկան բռնության ահազանգ է եղել: Ութ ահազանգ ենք ունեցել նաև արտերկրից, բոլոր ահազանգողներին փորձել ենք օգնել և հասել ենք շոշափելի հաջողությունների»,- ասաց Մարինե Մարտիրոսյանը:

Մարինե Մարտիրոսյանը նաև առաջարկեց երեխաների համար մանկապարտեզում և դպրոցում  երեխաների իրազեկման  ծրագիր մշակել, որի շնորհիվ երեխաներին կսովորեցնեն չընդօրինակել  բռնարարին. «Այն ընտանիքը, որտեղ անառողջ մթնոլորտ է, և երեխան անընդհատ ականատես է լինում, թե իր հայրիկը ինչպես է մորը հոգեբանական, ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկում, նա ընդօրինակում է բռնարարին: Այդ պատճառով պետք է ծրագիր մշակվի, որպեսզի երեխաները վաղ հասակից իրազեկվեն և չընդօրինակեն իրենց բռնարար ծնողներին»,-ասաց հոգեբանը:

Տպել
Ամենաշատ