News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության պետ գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը հույս ունի, որ անհետացած սահմանապահ Արթուր Աֆյանը ողջ-առողջ է։

Մարտի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բիրյուկովը հիշեցրեց, որ Աֆյանը հանգստյան օրվանից հետո չէր ներկայացել ծառայության։ Այդ մասին տեղյակ էին պահել զինվորական դատախազության մարմիններին։ Հայաստանի ԱԱԾ-ի ու Ոստիկանության հետ   համատեղ որոնումներ են տարվել, սակայն ո՛չ զինծառայողի կինը եւ ո՛չ էլ ծնողները գործում պարզություն չեն կարողացել մտցնել։

Սահմանային վարչության պետը նշեց, որ ըստ առկա տեղեկությունների՝ Արթուր Աֆյանը պարտք էր ընկերներին եւ բանկերին։ «Կարծում եմ, որ նրա անհետացումը հենց սրա հետ է կապված»,- հայտարարեց Բիրյուկովը՝ հույս հայտնելով, որ Աֆյանին կգտնեն ողջ եւ առողջ։ Միաժամանակ գեներալ-մայորը հիշեցրեց, որ ինչքան շուտ նա հայտնվի, այնքան նրա օգտին կլինի արդարադատությունը։ Ըստ Բիրյուկովի՝ Արթուր Աֆյանին միայն դրական են բնութագրում, որեւէ կարգապահական տույժի նա չի ենթարկվել։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը կորել էր փետրվարի 21-ին։ Նույն օրը Արթուր Աֆյանի կինը՝ Ալվարդ Մկրտչյանը դիմել էր Ոստիկանություն։  Կնոջ հավաստմամբ՝ հայտնել էր, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել իր ամուսնու հետ։ Արթուրը հրաժեշտ էր տվել կնոջը եւ ասել, որ այլեւս չի վերադառնալու։ Համաձայն օրենսդրության, եթե անհետացումից 10 օր անց քաղաքացին չի հայտնաբերվում, ապա հարուցվում է քրեական գործ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ընտանիքը պարտքեր է ունեցել։ Սակայն Ալվարդ Մկրտչյանը պնդում է, որ ամուսնու անհետանալուց օրեր առաջ իրենք գրավ են դրել թանկարժեք իրերը պարտքերը մարելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ