News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր Վարդեւան Գրիգորյանն այսօր՝ մարտի 6-ին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

NEWS.am-ին ինստիտուտի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Աննա Մարտիկյանը փոխանցեց ռեկտորի դիմումը, որում մասնավորապես ասվում է. ««Բարգավաճ  Հայաստան» կուսակցության ծրագրի հետ կապված հազարավոր ընտրողների սպասելիքների եւ հույսերի չիրականացման եւ գիտամանկավարժական ոլորտում խիստ ծանրաբեռնված լինելու պատճառով՝ որոշել եմ դադարեցնել իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությանը եւ հրաժարվել թիվ 33 ընտրատարածքի ԲՀԿ խորհրդի նախագահի պաշտոնից»:

Նշենք, որ մարտի 5-ին կայացած ԲՀԿ 8-րդ արտահերթ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին: Այս հայտարարությունից հետո շատ ԲՀԿ-ականներ կուսակցությունից դուրս են եկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ