Մարտի 5-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Սեւանի բաժին է զանգահարել 1975 թ. ծնված Դավիթ Պ.-ն եւ հայտնել է, որ Սեւանի Կ. Դեմիրճյան փողոցում գտնվող դպրոցի հետնամասի աղբանոցում նկատել է ատրճանակի նմանվող առարկա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված աղբանոցում հայտնաբերել է ՄԲ-690 գործարանային համարով լուսաձայնային ատրճանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: