News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նախքան Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռանալը ԲՀԿ-ն լքած պատգամավորները չեն զղջում իրենց քայլի համար: Այս մասին պատգամավորները հայտնեցին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

ԲՀԿ-ից դուրս եկած ու որպես անկախ պատգամավոր խմբակցությունում գործունեություն ծավալած պատգամավորները նորմալ են վերաբերում Նաիրա Զոհրաբյանի՝ ԲՀԿ ղեկավար ընտրվելուն:

Արագած Ախոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չի զղջում ԲՀԿ-ից դուրս գալու որոշման համար: Նա նշեց, որ ԲՀԿ-ին տեսնում է կառուցողական ընդդիմության դաշտում, իսկ ավելի վաղ որդեգրած այլընտրանք կատեգորիան անհասկանալի է:

ԲՀԿ-ն լքած մյուս պատգամավորը՝ Հարություն Ղարագյոզյանը, եւս չի զղջում իր քայլի համար: Հարցին, թե Նաիրա Զոհրաբյանը կկարողանա ղեկավարել ընդդիմադիր ԲՀԿ-ն, նա այսպես պատասպանեց. «Կարող է, ինչի՞ չի կարող»: Իսկ պատգամավոր Գրիգորի Մարգարյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ առհասարակ որեւէ բան անելուց առաջ մտածում է եւ երբ ինչ-որ քայլ է անում,այլեւս չի զղջում դրա համար: Հարցին, թե Նաիրա Զոհրաբյանը կկարողանա ղեկավարել ընդդիմադիր ԲՀԿ-ն, նա նշեց, որ հենց Նաիրա Զոհրաբյանն էր ղեկավարում ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի ուղղորդմամբ: Ինչ վերաբերում է գործարար պատգամավորների խումբ ստեղծելուն, նա այսպես հակադարձեց. «Ես գործարար չեմ, գործարարիներին հարցրեք»: Դիտարկմանը, թե խոսքը բիզնես ունեցող, բայց դրանք կառավարման հանձնած պատգամավորների մասին է, Գրիգորի Մարգարյանն ասաց, որ ԱԺ-ում շատ քիչ մարդիկ կան, որ աշխատավարձի հույսին են մնացել, պարզապես մեկը տուն ունի՝ վարձով է տալիս, մեկն էլ բիզնես ունի, հանրային կառավարման է տալիս:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին, տեղի է ունեցել ԲՀԿ արտահերթ համագումարը, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին: Նա հրաժարվել է կուսակցության ղեկավարի պաշտոնից, հայտարարել է նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին:

Գագիկ Ծառուկյանն առաջարկել ԲՀԿ ղեկավարությունը վստահել Նաիրա Զոհրաբյանին: Վերջինս գրեթե միաձայն ընտրվել է ԲՀԿ վարչության նախագահ: Կուսակցության նախագահի տեղակալ է ընտրվել քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը:

Վերջին օրերի ընթացքում ԲՀԿ խմբակցության 36 անդամներից կուսակցությունից հեռացել են 7-ը, այս պահին ԲՀԿ խմբակցությունում կա 29 պատգամավոր:

Նշենք, որ նախագահ ՍերԺ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք։ Նա նաեւ Ծառուկյանին ազատել է Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, խոստացել, որ գործընթաց է սկսվելու Ծառուկյանի՝ ԱԺ նիստերից պարբերաբար բացակայելու կապակցությամբ։ Մեկ օր անց Ծառուկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք գնում են իշխանափոխության: Սակայն փետրվարի 17-ին տեղի ունեցած Սարգսյան-Ծառուկյան հանդիպումից հետո ԲՀԿ առաջնորդը նորից հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ հանրահավաքը չեղյալ է համարվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ