News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Երեւանի ոսկերչական գործարան - 1 Գնոմոն»-ը Բեռլինում 2014 թվականի Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստների պատկերով հուշամեդալների հավաքածու է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց գործարանի ներկայացուցիչ Աղասի Պողոսյանը:

Մեդալները ներկայացվել են Բեռլինում անցկացված աշխարհի խոշորագույն World Money Fair 2015 դրամական ցուցադրության ժամանակ: Ընդ որում, գործարանն այն ստեղծել է արտասովոր գաղափարի տեսքով՝ ընկերական շարժանկարի ժանրում: Այդ ոճում ֆուտբոլիստները պատկերված են մեդալի մի կողմում, իսկ հակառակ երեսին նրանց սովորական պատկերն է՝ չեմպիոնական գավաթով: Չեմպիոն ֆուտբոլիստներն արդեն տեղյակ են նոր հուշամեդալների մասին:

Ոսկերիչների ոըշադրության կենտրոնում է հայտնվել նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մեդալի մի կողմում հումորային շարժանկար է, մյուս կողմում՝ «Անգելա Մերկել. Գերմանիայի հավաքականի լավագույն ֆուտբոլային երկրպագու» գրություն: Հուշամեդալների դիզայնի հեղինակը քանդակագործ Հարություն Չալիկյանն է:

«Բեռլինցիները հումորի համար չնեղացան: Հակառակը, մոտենում էին հետաքրքրված, հեռանում՝ ժպիտով: Առավել եւս, որ հենց տեղում նրանց համար նման դիմանկարներ էին անում: Շարժանկարների հեղինակ նկարչին մենք հրավիրել էինք մեզ հետ»,- հավելեց Պողոսյանը:

Մեդալների որակը գնահատել են նաեւ մասնագետներ Ղազախստանից, Լիտվայից, Իտալիայից եւ այլ երկրներից: Քննարկումների ժամանակ գաղափար է ծնվել նույնքան արտասովոր կերպով հուշամեդալների վրա պատկերել Բուֆֆոնին, Պիրլոյին, դե Ռոսսիին եւ Իտալիայի հավաքականի մյուս անդամներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Ամենաշատ