News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները սույն թվականի փետրվարի 12-ից մինչեւ մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել եւ կազմել են անտառխախտման 7 արձանագրություն` ապօրինի հատված 39 ծառի եւ անտառից 2 խմ վառելափայտի ապօրինի դուրս բերման համար:

Անտառխախտման արձանագրություն է կազմվել 12.02.2015 թվականին «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի առաջին պահաբաժնում Ա.Ստեփանյանի նկատմամբ` 9 կանգուն ծառի ապօրինի հատման համար:

Ս.Գոգչյանի նկատմամբ կազմվել է անտառխախտման երկու արձանագրություն, համապատասխանաբար` «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 8-րդ պահաբաժնում 13.02.2015 թվականին ապօրինի հատված 6 կանգուն ծառի եւ 16.02.2015թ. նույն մասնաճյուղի 4-րդ պահաբաժնում  7 կանգուն ծառ կտրելու համար:

25.02.2015 թվականին «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 12-րդ պահաբաժնում 2 խմ վառելափայտ անտառից ապօրինի դուրս բերման համար Ջ. Ղամբարյանի նկատմամբ կազմվել է անտառխախտման արձանագրություն:

26.02.2015 թվականին անտառխախտման արձանագրություն է կազմվել «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնում Կ. Դավթյանի նկատմամբ` ապօրինի հատված 6 կանգուն ծառի համար:

27.02.2015 թվականին   անտառխախտման արձանագրություն է կազմվել Հ. Մկրտչյանի նկատմամբ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 10-րդ պահաբաժնում`  ապօրինի հատված 9 կանգուն ծառի համար:

02.03.2015 թվականին անտառխախտման արձանագրություն է կազմվել Ն. Խշոյանի նկատմամբ` «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 5-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատված 2 կանգուն ծառի համար:

Նշված 7 արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին` ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ