News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Beeline–ը, Բրիտանական խորհուրդը եւ Երեւանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են«Սիրո ուժը» լուսանկարների մրցույթ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում: Մրցույթին ներկայացված լուսանկարները հրատարակվելու են Facebook սոցիալական ցանցում` Բրիտանական խորհրդի էջում։

Մրցույթի հաղթողները կհրավիրվեն հատուկ ընդունելության Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայր, իսկ նրանց ներկայացրած լուսանկարներով կթողարկվեն սահմանափակ քանակությամբ շապիկներ, որոնք կտրամադրվեն հեղինակներին: Եվս մեկ մասնակից Beeline-ի կողմից կարժանանա խրախուսական մրցանակի։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մարտի 8-ից մինչեւ մարտի 20-ը մրցույթին ներկայացնել սիրո ուժը պատկերող լուսանկարներ: Յուրաքանչյուր օր ու ամեն պահ մեր կողքին տեղի են ունենում երեւույթներ եւ արարքներ, որոնք սիրո իրական դրսեւորումներ են: Լուսանկարեք այդ պահերը, մարդկանց ու մասնակցեք մեր մրցույթին: Լուսանկարները հարկավոր է ուղարկել [email protected] հասցեին մինչեւ մարտի 20-ը: Հաղթողներին կընտրեն փառատոնի կազմակերպիչներից եւ ոլորտի պրոֆեսիոնալներից կազմված ժյուրին:

«Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնը նվիրված է սիրուն: Այս մրցույթը հնարավորություն է մեկ անգամ եւս բարձրաձայնել փառատոնի թեմայի մասին, մարդկանց ուշադրությունը հրավիրել սիրո պահպանման ու տարածման կարեւոր առաքելությանը»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում մասնակցելով սիրո տարածման ու պահպանման գաղափարին նվիրված միջոցառումներին` կարող եմ վստահեցնել, որ այս մրցույթը կպարգեւի ոչ միայն վառ եւ լուսավոր ակնթարթներ մեր սիրահարներին, այլեւ կօգնի ավելի գնահատել իրենց սիրած էակին՝ դարձնելով նրանց կյանքն ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը եւ Երեւանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ 

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնն այս տարի մեկնարկել է փետրվարի 14-ին: Փառատոնի ընթացքումցուցադրվել են«Նմանակմանխաղ», «Բելը», «Անտեսանելիկինը», «Հնարավորություններնանսահմանեն», «X+Y», «Վիրունգա», «Սերն ամենն է» եւ «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ճանաչված բրիտանական ֆիլմերը։

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Լայմ, Շողակաթ հեռուստաընկերությունները եւ Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո Հայը, Ռադիո FM 105.5-ը, Ավտոռադիո FM 89.7-ը, Իմ ռադիո FM 103.8-ը եւ Ռադիո Երեւան FM 101.9-ը:

Մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.britishcouncil.am կայք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ