News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Գերմանիայի խորհրդարանը պլանավորում է քննարկումներ անցկացնել Հայոց ցեղասպանության հարցով։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Այս պահին Գերմանիայում քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ով է ներկայացնելու Գերմանիան Երեւանում ապրիլի 24-ին կայանալիք Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ժամանակ։ Համաձայն գերմանական պարբերականի՝ մինչեւ հիմա Գերմանիայի ԱԳՆ-ն պնդում է, որ իրենք դեռ մտածում են, թե պաշտոնական անձանցից ով է մեկնելու Հայաստան։

«Յուրայիններն ակնկալում են, որ Գերմանիայի զսպվածությունն այս հարցում կդրսեւորվի բարձրաստիճան պաշտոնյաների բացակայությամբ։ Շատ հնարավոր է, որ միայն Գերմանիայի դեսպանը ներկա կգտնվի միջոցառումներին այն ժամանակ, երբ Ֆրանսիան կներկայանա նախագահ Ֆրանսուա Օլանդի մակարդակով։ Պատմաբան Յուրգեն Գոթշլիխը դա սկանդալ է որակել»,- գրում է կայքը։

Հոդվածի հեղինակները դատողություններ են կատարում այն մասին, թե արդյոք Գերմանիան մեղքի իր բաժինն ունի՞ Հայոց ցեղասպանության մեջ։ Պատմաբանները ենթադրում են, որ Գերմանական կայսրության մասնակցությունը հայերի արտաքսման գործընթացի մեջ ապացուցված փաստ է։ «Սակայն դերը, որը խաղացել է Գերմանիան դրանում, մինչեւ հիմա պարզ չէ. եղել են նրանք միայն վկաներ, թե փաստացի համախոհներ»,- գրում է աղբյուրը։

Այսպես՝ պատմաբան Քրիստին Փշիխհոլցը կասկածներ չունի, որ գերմանական կառավարությունը տեղյակ է եղել Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացվող քաղաքականության մասին։ «Մահվան երթերը, մահապատիժները եւ հարկադիր աշխատանքը. գերմանացի դիվանագետները տեղյակ էին այն ամենի մասին, ինչ կատարվում էր նրանց շուրջ այդ ժամանակ»,-  կարծում է պատմաբանը։

Բացի այդ, Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպանը 1915թ. հուլիսի 7-ին կայսերական կանցլերին հղած հեռագրում գրել էր «Թուրքական կայսրությունում հայկական ռասայի ոչնչացման վերաբերյալ թուրքական կառավարության որոշման մասին»։

Նման կարծիք ունի նաեւ պատմաբան Ռոլ Հոլսֆելդը։ Նրա խոսքով՝ Գերմանիայի  կառավարությունը 100 տարի շարունակ տեղյակ է 1915-1916թթ. Օսմանյան կայսրության տարածքում իրականացված ցեղասպանության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սա Փաշինյանի ծրագիրը չէ, սա իմ անձնական մոտեցումն է. Անդրանիկ Քոչարյանը 1,5 միլիոնի ցուցակ կազմելու մասին
Ցեղասպանության ենթարկվածների ցուցակների ամբողջականացման մասին...
Կարծում եմ՝ կարիք չկա հաշվել ցեղասպանության զոհերին, բայց դա թող հայ մասնագետներն ասեն. Բաքոյան
Ես չեմ տեսնում անհրաժեշտություն, թե ցեղասպանության զոհերի անուն...
Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան
Միգուցե այդ առաջարկն արվել է սերունդների պահանջատիրության իմաստով...
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
Ինստիտուտի մասնակցության հիմքում ընկած է հայկական պատմությունները...
Իշխանություններն իրենց ելույթներով ու գործողություններով փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Աբրահամյան
Պատգամավորը վստահեցրել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը անվտանգության,...
«Քաղաքացիական պայմանագիր». Հայաստանի վարչապետը չի հրաժարվել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց
Ներկայիս իշխանության օրոք մի քանի կարևոր գործընթացներ են տեղի ունեցել, այդ թվում․․․
Ամենաշատ