News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մանչեսթերից 11-ամյա դպրոցականի ընտանիքը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ տղային դպրոց է ուղարկել «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի հերոս Քրիստիան Գրեյի կոստյումով:

Մարտի առաջին հինգշաբթի Մեծ Բրիտանիայում նշվում է Գրքի համաշխարհային օրը (մյուս երկրներում այն նշվում է ապրիլի 23-ին): BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, տոնի շրջանակում դպրոցականները պետք է դասի հաճախեն գրական կերպարների կոստյումով:

Լիամ Սքոուլզի ծնողները նրան մոխրագույն կոստյում են հագցրել՝ նաեւ աչքերը կապելու ժապավեն տալով, որն օգտագործում են գրքի էկրանավորման հերոսները սեռական հաճույքների ժամանակ: Դպրոցի ղեկավարությունը տղայի հագուստը վիրավորական է համարել եւ Լիամին թույլ չի տվել մասնակցել խմբակային լուսանկարահանումներին:

Դպրոցականի մայրը՝ Նիկոլա Սքոուլզը, բրիտանական լրատվամիջոցներին հայտարարել է, որ Լիամը սադրիչ հագուստով տոնի միակ մասնակիցը չի եղել: Մասնավորապես, ուսուցիչներից մեկը ներկայացել է «Դեքստեր» հեռուստասերիալից սերիական մարդասպանի հագուստով: Սքոուլզի խոսքով, իր որդու հագուստի շուրջ դպրոցի արձագանքը երկերեսանիություն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ