News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղու վարորդի կողմից մեքենան վարելու ընթացքում ուղեւորասրահում ծխելու, ուղեւորի դիտողությանն անվայել արձագանքելու վերաբերյալ տեսանյութի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ վարչությունն արագ արձագանքել եւ համապատասխան միջոցներ է ձեռնարկել նշված վարորդի նկատմամբ:

Ըստ այդմ թիվ 37 երթուղու 1690Տ միկրոավտոբուսի վարորդ Արայիկ Հովհաննիսյանը, աշխատանքի ժամանակ ուղեսրահում ծխելու համար տուգանվել է 5000 դրամի չափով, իսկ ուղեւորի նկատմամբ անվայել պահվածքի համար՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից նրան հայտարարվել է խիստ նկատողություն։

Տպել
Ամենաշատ