News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիական Կարսոնի քաղաքային խորհուրդը միաձայն մերժել է քաղաքի զբոսայգիներից մեկում Թուրքայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանը տեղադրելու առաջարկը: Այս մասին գրում է «Asbarez»-ը՝ վկայակոչելով Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: Հուշարձանի տեղադրմանը փորձում էր հասնել Լոս Անջելեսի Թուրք-ամերիկյան ասոցիացիան:

Քվեարկությունից առաջ հասարակական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, ղեկավարներ, ակտիվիստներ եւ համայնքի անդամներ իրենց մտահոգությունն են հայտնել: Ելույթի համար հայտ է ներկայացրել հուշարձանի դեմ հանդես եկող 298, եւ կողմ արտահայտվող 101 հոգի, սակայն կողմերից միայն 6-ական ներկայացուցիչ է խոսել:

Քվեարկությունից մի քանի շաբաթ առաջ Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, ՀՅԴ-ն, Հայ երիտասարդաց դաշնակցությունը, հարեւան քաղաքներից պաշտոնատար անձիք եւ տեղի բնակիչներ դիմել են քաղաքային խորհրդի անդամներին՝ տեղեկություններ տրամադրելով նրանց: Կալիֆորնիա նահանգի Օրենսդիր խորհրդի մի շարք անդամներ էլ հուշարձանի տեղադրման դեմ բողոքի նամակ են ուղարկել: Նամակը ստորագրել են Ադրին Նազարյանը, Քաջո Աչաջյանը, Սքոթ Ուիլքը եւ Մայք Գատտոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ