ԱՄՆ-ն միջազգային կոալիցիոն ուժերի հետ համատեղ մի քանի օդային հարված է հասցրել Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» դիրքերին։ Այս մասին գրում է Reuters-ը։
Նշվում է, որ Իրաքում գրոհայինների դիրքերի ուղղությամբ հասցվել է 12 հարված, իսկ Սիրիայում՝ 4, գրում է Gazeta-ն։
Մարտի 3-ին ԱՄՆ-ը հայտնել էր Սիրիայում եւ Իրաքում ԻՊ դիրքերին հասցրած 9 օդային հարվածների մասին։