News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ուորիքի համալսարանի աշխատակիցները հետազոտություն են անցկացրել, որը բազմաթիվ ծնողների կօգնի որոշել, թե երբ պետք է երեխային առաջին դասարան տանել: Գիտնականները կարծում են, որ ավելի լավ է երեխայի ուսումնառությունը սկսել փոքր-ինչ ավելի վաղ, քան ուշացումով:

Հայտնի է, որ փետրվար-մարտ ամիսներին ծնված երեխաների ծնողները հաճախ երկընտրանքի առջեւ են կանգնում. երբ երեխային դպրոց տանել՝ 6.5, թե՝ 7.5 տարեկանում: Գիտնականները հանգել են եզրակացության, որ 7 տարեկանից վաղ ուսումնառությունը սկսող երեխաները զարգացման առումով շահում են:

Գիտափորձն անցկացվել է Բավարիայում, որտեղ երեխաներին դպրոց ուղարկելուց առաջ ծնողներն իրենց փոքրիկների հետ անպայման մանկաբույժի են այցելում: Ըստ Medikforum-ի, գիտնականների ուշադրության կենտրոնում հայտնվել են առաջին դասարանցիներ, որոնց մի մասը դպրոց հաճախելիս արդեն լիարժեք 7 տարեկան է եղել, իսկ մի մասի 6 տարեկանը նոր է լրացել:

Աշակերտներին հետեւել են մեկուկես տարի: Այնուհետեւ երեխաները ստանդարտ թեստ են անցրել, որոնցում ներառվել են մաթեմատիկային, ընթերցանությանը, գրավոր ունակությանն ու ուշադրությանը վերաբերող հարցեր:  

Թեստի արդյունքներով գիտնականները միտում են բացահայտել. միջին տարիքի աշակերտների համար նախատեսված թեստերը մեծ տարիքի երեխաներն ավելի մեծ դժվարությամբ են հաղթահարել՝ ի տարբերություն փոքրիկների: Մասնագետները նաեւ նշել են, որ փոքր տարիքում դպրոց հաճախող երեխաները հետագայում բուհ ընդունվելիս կամ կարիերա ստեղծելիս ավելի մեծ հաջողության են հասնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ