News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց կասեցվել են «Լ. Օրբելի» բժշկական ուսումնարան» ԱԿ-ին 2013թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման եւ «ՍԲՈՒ» ՍՊԸ-ին 2001թ. մայիսի 30-ին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից տրված` միջին մասնագիտական կրթական ծրագրով համապատասխան լիցենզիաների գործողությունները:

Կասեցման համար հիմք է ծառայել ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված լիցենզավորման պարտադիր պահանջների եւ պայմանների կոպիտ խախտումը` մինչեւ դրա պատճառների վերացումը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը վստահեցնում է, որ հետամուտ կլինի տվյալ ուսումնական հաստատությունների ուսանողների կրթության իրավունքի իրացմանը նմանատիպ այլ ուսումնական հաստատություններում:

Տպել
Ամենաշատ