News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ մարտի 4-ին  սպանության գործում, ըստ Aravot.am-ի տեղեկությունների, կասկածվում է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորի անդամներից Մարտուն Կարապետյանը, որը հայտնի է որպես «Կյաժ Մարտուն», Էրեբունի համայնքում նրան անվանում են Մհերի նորաթուխ «քիլլեր»:

Ըստ կայքի աղբյուրների, երեկ երեկոյան Մարտուն Կարապետյանին որպես կասկածյալ բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:

Գործը քննում է Ազգային անվտանգության ծառայությունը, որի մամուլի ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կտրականապես հրաժարվեցին  որեւէ տեղեկություն հայտնել՝ նշելով, որ դա նախաքննական գաղտնիք է։

Պատգամավոր Մհեր Սեդրակյանի հեռախոսին պատասխանած եւ որպես վարորդ ներկայացած անձն էլ հայտարարել է, թե Սեդրակյանը «Կյաժ Մարտուն» անունով թիկնազորի անդամ չունի:

Նա նշեց, որ Մհեր Սեդրակյանը չի սիրում թիկնազորով շրջել, ընդամենը հարազատ մարդիկ ունեն՝ 3 հոգի, ովքեր իրենց հետ մշտապես շրջում են: Վարորդը նշեց, որ իրենց հետ շրջում են Ռուսլանը, Հրաչը, Վահանը, երբեւէ Մարտուն անունով աշխատակից չեն ունեցել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել են։ Նախնական տեղեկություններով՝ մի քանի հոգի կրակ են բացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որի հետեւանքով կա երեք զոհ:

Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն է, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը, մահացել է տեղում՝ ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որտեղ եղել է դեպքը։ Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ