News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մի քանի հազար մարդ արդեն զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից: Հիմնականում դրանք երկրորդ քաղաքացիություն ստացածներ են՝ Սիրիայի, Իրաքի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Բազմազգ Վրաստան համաքաղաքացիական շարժում» կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը:

Նրա խոսքով, խնդիրը վերաբերում է ոչ միայն ջավախահայերին: «Մեր տվյալներով, Ջավախքում 2000-3000 մարդ զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից, որոնք հիմնականում Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիներ են: Մարդիկ մշտական բնակության վայրի փաստաթուղթ չեն ստանում: Դա մեծ խնդիրների է հանգեցրել, քանի որ վիզային ռեժիմի նոր կարգավորիչ մեխանիզմների ներդրմամբ Վրաստանը սեպտեմբերի 1-ից կրճատել է օտարերկրացիների՝ երկրում գտնվելու ժամկետը, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիների համար, 180 օրից հասցնելով 90-ի»,- ասաց Ստեփանյանը:

Եվ երկրորդը, ըստ նրա, շրջաններից բազմաթիվ մարդիկ մեկնում են Ռուսաստան եւ Հայաստան՝ արտագնա աշխատանքի, իսկ վերադարձից կարող են որոշակի խնդիրների առաջ կանգնել: «Սակայն նշված խնդիրները սկզբունքորեն արդեն հարթված են: Մինչեւ հիմա խնդիր է այն, որ մեր շատ համաքաղաքացիներ վրացական անձնագիր չունեն, ինչն անհարմարություններ է ստեղծում: Չնայած Վրաստանի իշխանությունները փետրվարից դյուրացրել են նրանց համար վրացական անձնագրերի ստացման գործընթացը»,- ասաց Առնոլդ Ստեփանյանը: Նա նաեւ պարզաբանեց, որ նոր կարգի համաձայն, եթե մարդը ծնվել է Վրաստանում եւ այդ երկրի քաղաքացի չէ, նա կարող է պարզեցված կարգով վերականգնել քաղաքացիությունը:

«Քաղաքացիությունից զրկելու քայլը ես բացասական եմ գնահատում: Կարծում եմ՝ հարցն այնքան էլ լավ չի մտածված, կապված է բազմաթիվ ռիսկերի հետ, մասնավորապես՝ աշխարհաքաաքական եւ ներքաղաքական բնույթի: Կարծում եմ, որ Վրաստանի իշխանությունների հասցեին քննադատությունից հետո լավ կլիներ որոշակի միջոցներ ձեռնարկել՝ ուղղված իրավիճակի մեղմացմանը»,- ամփոփեց Առնոլդ Ստեփանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ